211652_close_icon
views-count835 դիտում article-date 20:17 25-06-2024

Հայաստանում տարեկան մոտ 3000 կենցաղային այրվածքների դեպք է գրանցվում. Անահիտ Ավանեսյան

Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Լուսանկարները տեղադրում եմ` որպես զգոնության կոչ ծնողների, տան մյուս անդամների համար:

Հայաստանում տարեկան մոտավորապես 3000 կենցաղային այրվածքների դեպք է գրանցվում:

700-800-ը ստացիոնար բուժում է պահանջում, մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է:

Սիրելի՛ ծնողներ, երեխաների համար ապահովե՛ք անվտանգ միջավայր, հեռու՛ պահեք նրանց տաքացնող սարքերից ու իրերից:

Ակնկալում եմ ձեր աջակցությունը` այս վիճակագրությունը նվազեցնելու հարցում:

Ծանոթացե՛ք և մտապահե՛ք նաև այրվածքի դեպքում առաջին բուժօգնության կանոնները:

https://www.facebook.com/share/p/HYL5ivAijgWhgXzu/

Եթե ունեք հարցեր, գրե՛ք: ttps://t.me/Min_Health»,-գրել է նախարարը:

Նմանատիպ նյութեր