211652_close_icon
views-count1024 դիտում article-date 16:46 27-06-2024

Խաղաղության պայմանագրի տեքստում բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է, ամենամեծ խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել։ Ադրբեջանը շարունակում է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, հայկական կողմին ներկայացվել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը. այս մասին իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- հավելել է նա:
Բայրամովը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:

«Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները մնում են Հայաստանի հիմնական օրենքում՝ Սահմանադրության մեջ։ Սա մեզ թվում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը», - ասել է նա։

Նմանատիպ նյութեր