211652_close_icon
views-count967 դիտում article-date 23:42 27-06-2024

ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական նպատակը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը մնում է իր երկրի ռազմավարական նպատակը։

Այս մասին նա ասել է Անկարայում Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ կայացած մամուլի ասուլիսում։

«Եվրամիության լիարժեք անդամակցությունը, ինչպես մենք պարբերաբար շեշտում ենք, մեր ռազմավարական նպատակն է։ Մեր ընդհանուր շահերից է բխում, որ ԵՄ-ն ևս նույն դիրքերից մոտենա Թուրքիային։

Վստահ եմ, որ Էստոնիայի աջակցությունը Թուրքիային այս համատեքստում կշարունակի աճել»,- նշել է Էրդողանը։

Նմանատիպ նյութեր