211652_close_icon
views-count1630 դիտում article-date 12:46 01-07-2024

Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրենը

Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։

Այս մասին Tert.am-ին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Բժշկական կենտրոնի տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացի ԲԿ տնօրենից, մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի։

Նմանատիպ նյութեր