211652_close_icon
views-count523 դիտում article-date 12:35 23-01-2025

Լավրովը ՀՀ-ն անվանեց բնական դաշնակից, սա լավագույնս ցույց է տալիս՝ ինչ վիճակի են հասցրել հայ-ռուսական հարաբերություններն այս իշխանությունները. Մամիջանյան

Հանած դիվանագիտական արարողակարգային նորմերը, այդտեղ կար մի շատ հետաքրքրական հիշատակում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի կողմից, նա անվանեց ՀՀ-ն Ռուսաստանի համար բնական դաշնակից:

Այս մասին ԱԺ ժեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը:

Պատգամավորը նշեց, որ խնդրել է գործընկերներին գուգլով փորձել գտնել գոնե մեկ անգամ նմանօրինակ ձևակերպում ռուս որևէ պաշտոնյայի կողմից հայ-ռուսական հարաբերությունների մասին:

«Կարծում եմ՝ պետք չէ պրոֆեսոր լինել հասկանալու համար, որ այդ մի բառը շատ էական է, որովհետև այդ հարաբերությունները ստրատեգիական-դաշնակցային են, այլ ոչ թե բնական-դաշնակցային: Չեմ կարծում, թե այս անգամ դա բառի ընտրություն էր, այդ բառն իմաստ ունի, որը լավագույնս ցույց է տալիս, թե ինչ վիճակի են հասցրել հայ-ռուսական հարաբերություններն այս իշխանությունները»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր