211652_close_icon
views-count949 դիտում article-date 21:50 01-07-2024

«Մեր հասարակությունը զոհ է ներքին տեղեկատվական պատերազմին»․ Աշոտ Մելիքյան․ aravot.am

«Ցավոք, մեզանում դեռևս չի ձևավորվել այնպիսի միջավայր, որտեղ լրատվամիջոցը գործեր՝ որպես բիզնես և կարողանար ինքն իր հարցերը լուծել»,-Ժողովրդավարության հայկական ֆորումի «Տեղական և միջազգային գործընկերների դերը հայկական մեդիայի զարգացման գործում» պանելային քննարկման ժամանակ ցավով նշեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը, գրում է aravot.am-ը։

Նա ընդգծեց՝ ժողովրդավարության ամենագլոբալ մարտահրավերը ժողովրդավարության հենասյուներից մեկի՝ խոսքի ազատության արժեզրկման փորձերն են, որոնք շատ ակտիվ են տեղի ունենում․ «Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ դա նշում են։ Եթե խոսենք հայաստանյան իրականության մասին, հաճախ ասում են՝ այս ֆեյքնյուզերը, ապատեղեկատվությունը հայհոյախոսությունը սա՞ չէ ձեր խոսքի ազատությունը։ Մենք, իհարկե, պարտավոր ենք պատասխանել ու ասել՝ ոչ, խոսքի ազատությանը միգուցե ուղեկցող այդ երևույթները՝ որպես տեղեկատվական աղբ, ազատության հետ մի ուղղությամբ գնում են, բայց խոսքի ազատությունը պատասխանատու խոսքն է, պրոֆեսիոնալ խոսքն է»։

Աշոտ Մելիքյանն ասաց՝ դա է պատճառը, որ ժամանակակից մարտահրավերներին համարժեք արձագանքելու համար որոշեցին, որ պետք է ակտիվացնել աշխատանքը ԶԼՄ-ների ինքնակարգավորման ուղղությամբ և շատ ավելի ակտիվացնել հասարակության մեդիագրագիտության բարձրացումը․ «Ավելին հնարավոր չէ անել՝ չվնասելով խոսքի ազատությունը։ Այն օրենսդրական սահմանափակումները, վարչական ռեսուրսները, որոնք կարող են կիրառվել միգուցե ազնիվ մղումներով, չնայած հաճախ ոչ ազնիվ մղումներով էլ են նման սահմանափակումներ կիրառվում, դրանք չեն կարող խոսքի ազատությանը չվնասել, դա ավելի վտանգավոր է, քան մնացած երևույթների առկայությունը։ Եթե դրանց դեմ պայքարելու պատկերացում ունենք, այդպիսի կոշտ սահմանափակումների պարագայում դա հնարավոր չի լինի»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր