211652_close_icon
views-count979 դիտում article-date 15:32 03-07-2024

Համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել

Համացանցում, մասնավորապես` «Facebook» և «Instagram» սոցիալական կայքերում տարածվում է գովազդ, որով անհայտ անձինք ոստիկանության անունից ֆինանսական խարդախություններից տուժած անձանց առաջարկում են վերադարձնել կորցրած գումարները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

«Մուտք գործելով իբր գումարի վերադարձման համար նախատեսված դիմումի էջ` քաղաքացիներից պահանջում են լրացնել անձնական տվյալներ՝ կորցրած գումարի չափը, փոխանցման տարբերակը (բանկային քարտով կամ կրիպտոարժույթով), անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար:

Որոշ ժամանակ անց օտար լեզվով խոսող անձինք զանգահարում են նշված հեռախոսահամարին և կորցրած ֆինանսական միջոցները վերադարձնելու համար, իբր օրենքով նախատեսված կարգով, պահանջում գումար:
ՆԳՆ Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց, իսկ նշված հանցագործությունների հետևանքով ֆինանսական կորուստներ ունենալու դեպքում դիմել Ոստիկանություն»:

Նմանատիպ նյութեր