211652_close_icon
views-count868 դիտում article-date 19:42 03-07-2024

Ալեն Սիմոնյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր

Ձեր խնդիրները մեր իշխանության ուշադրության կենտրոնում են, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները։ Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 3-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Շրջելով աղետի գոտում` ԱԺ նախագահը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, հանդիպել աղետից տուժած տարբեր շրջանների բնակիչներին ու լսել վերջիններիս խնդիրները:

Խորհրդարանի ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաեւ տեղում աշխատող փրկարար ծառայության աշխատակիցների հետ` շնորհակալություն հայտնելով նրանց կատարած ահռելի աշխատանքի համար:

Օրենսդիրի ղեկավարն այցելել է նաեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (VTC) եւ ծանոթացել կենտրոնի աշխատանքներին:
Աշխատանքային օրվա ավարտին Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ազգային ժողովի կողմից աղետի գոտու երեխաների համար կազմակերպված միջոցառմանը: 

Նմանատիպ նյութեր