211652_close_icon
views-count2368 դիտում article-date 00:05 04-07-2024

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը բավականին ագրեսիվ էր, վնասել է մատնեմատս. ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. aravot.am

Aravot.am-ը գրում է․ Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ՝ հուլիսի 2-ին, հանցագործության մասին հաղորդում է տվել: Տիկին Փոստանջյանը պատմել է, որ նույն օրը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի մուտքի մոտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ, փաստաբան Արման Ներսիսյանը վնասվածքներ է իրեն պատճառել:

Տիկին Փոստանջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արման Ներսիսյանը նոր փաստաբան է ներգրավված Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի գործով դատաքննությանը. «Ես իրեն չեմ ճանաչում,  փաստաբանական համայնքին հայտնի չէ: Միայն ճշտել եմ, որ նոր է ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր: Երեկ առաջին անգամ ներկայացավ դատավարությանը, որը արդեն 4 տարի է ընթանում է: Նիկոլն ինձ դատի է տվել, որ ես իբրեւ թե իրեն զրպարտել եմ, որ ասել եմ՝ գործակալ է, հողերը հանձնել է հատուկ պայմանավորվածության ներքո: Դրա դիմաց գումարներ է ստացել ու նախորդ իշխանություններն են իրեն բերել, մտցրել խորհրդարան: Այդ բառերի համար իմ դեմ հայց է  ներկայացրել: Միակ հայցն է իր կողմից  ներկայացված որեւէ քաղաքացու դեմ: Նրա նախորդ փաստաբանը Դավիթ Հունանյանն էր, որը բավականին զուսպ անձնավորություն էր, վարքագծով պարկեշտ ու այս չորս տարիների ընթացքում ոչ մի խնդիր չի հարուցել: Երեկ նոր մեկին էր ուղարկել, նոր լիազորագրով: Բավականին ագրեսիվ անձնավորություն էր, ավելորդ խոսում էր, երբ փորձ արեցի լուսանկարահանել, հարձակվեց վրաս, հեռախոսս վերցրեց, պահեց իր մոտ, հետո դատական կարգադրիչին էր փոխանցել, որը ինձ վերադարձրեց»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր