211652_close_icon
views-count38581 դիտում article-date 22:58 04-07-2024

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. «Mercedes»-ը բախվել է կայանված «Mercedes»-ին և «Opel»-ին ու հայտնվել ավտոտեխսպասարկման կետի շինության մեջ. կան վիրավորներ. օպերատիվ են գործել «Ծաղկահովիտ» ԱԿ-Ի բժիշկներն ու ՊԾ Արագածոտնի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գևորգ Չախոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին՝ Նորաշեն գյուղի կենտրոնական հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նույն վայրում գտնվող ավտոտեխսպասարկման կետի դիմաց կայանված «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներին, ապա հայտնվել ավտոտեխսպասարկման կետում՝ պատճառելով նյութական վնաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Չախոյանն ու նրա ուղևորներ Շիրակի մարզի բնակիչներ 22-ամյա Հովհաննես Արղուշյանն ու 23-ամյա Սիփան Կյուրեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» առողջության կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գագիկ Նալչաջյանն ու Հրաչիկ Սարդարյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պալյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Արագածի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր