1096 դիտում
10:43 08-07-2024
Երևանի քաղաքապետարանը 8 նոր աղբատար մեքենա է գնել, որոնցից 4-ն արդեն Հայաստանում են
Երևանի քաղաքապետարանը 8 նոր աղբատար մեքենա է գնել, որոնցից 4-ն արդեն Հայաստանում են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։
«Այս պահին դրանք արդեն տեխզննում են անցնում, փաստաթղթավորվում են»,– նշեց Կատվալյանը՝ մանրամասնելով, որ գործընթացների ավարտից հետո աղբատար մեքենաները շահագործման կհանձնվեն։
Նրա խոսքով՝ մյուս 4 աղբատար մեքենաները Հայաստանում կլինեն մեկ շաբաթից։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին` արդյոք աղբատարների համար գնված շարժիչները նույնպես Հայաստանում են, ԵԱՍՄ տնօրենը պատասխանեց, որ 9-ից 2-ը մատակարարվել են, իսկ մնացածները կմատակարարվեն հաջորդ շաբաթ։

Նմանատիպ նյութեր
3480 դիտում
20:55 18-08-2019
Եվս երեք աղբատար մեքենա արդեն հայ-վրացական սահմանին են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1216 դիտում
23:19 15-08-2023
Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել աղբատար 4 նոր մեքենաներ
Այս բաժնից
907 դիտում
20:20 25-10-2024
Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե նախաձեռնելու ստորագրահավաքն ավարտված է
1123 դիտում
20:06 25-10-2024
Ներկայացվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները
1066 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար