982 դիտում
20:18 10-07-2024
ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան 2024 թվականի հուլիսի 9-17-ը կլինի Թբիլիսիում, այնուհետև՝ Երևանում՝ ներգրավվելու ժողովրդավարական կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներում։ Այցերը կներառեն նաև ԶԼՄ-ների ազատությանն ու խոսքի ազատությանն առնչվող, ինչպես նաև խոցելի խմբերին վերաբերող հարցերը:
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը։
«Հայաստանում պետքարտուղարի տեղակալ Զեյան կհանդիպի բարձրաստիճան պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ խոսելով ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման և օրենքի գերակայության, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ժողովրդավարական նվաճումների առաջխաղացման շուրջ: Նա կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պետքարտուղարի տեղակալ Զեյան նաև կքննարկի ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից Հայաստանում խոցելի և մարգինալացված խմբերի անդամներին օգնելու նախաձեռնությունները: Բացի այդ, փոխքարտուղարը կայցելի Հաղպատի վանք՝ նպաստելու կրոնական ազատության նկատմամբ հարգանքին և մշակութային պահպանմանը»,-նշված է ԱՄՆ-ի Պետդեպի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
1549 դիտում
11:32 11-06-2022
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
793 դիտում
09:44 08-06-2024
Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը
1360 դիտում
10:58 19-10-2015
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը Թուրքիա կայցելի
Այս բաժնից
1237 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1531 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1636 դիտում
11:29 05-01-2025