211652_close_icon
views-count1345 դիտում article-date 10:58 19-10-2015

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը Թուրքիա կայցելի

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը վաղը Թուրքիա կայցելի, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: Նա թուրքական իշխանությունների հետ քննարկելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին, միգրանտների ճգնաժամին, ինչպես նաև Թուրքիայի անվտանգությանն առնչվող հարցեր: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ Պետդեպը չի հայտնել: Նուլանդը Թուրքիա կատարելիք այցից հետո կմեկնի նաև Իսպանիա և Հունաստան: Իսպանիայում նա ներկա է գտնվելու ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերրիի, թագավոր Ֆիլիպ VI-ի և կառավարության ղեկավար անձանց միջև հանդիպումներին: Իսկ հոկտեմբերի 20-ին Նուլանդը կմեկնի Հունաստան՝ քննարկելու այդ երկրի իշխանությւունների հետ տնտեսական բարեթոխումները, ինչպես նաև փախստականների խնդիրը:

Նմանատիպ նյութեր