211652_close_icon
views-count823 դիտում article-date 21:50 10-07-2024

Նիդեռլանդներն աշխատում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման ուղղությամբ

Նիդեռլանդները աշխատում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի հետ՝ ուժեղացնելու Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շխոֆը։

Ավելի վաղ Նիդեռլանդների վարչապետը երկրի պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի և արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ միասին ժամանել էին Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու՝ անցյալ շաբաթ պաշտոնը ստանձնելուց հետո Եվրոպայից դուրս իրենց առաջին ուղևորության շրջանակում:

Շխոֆն ասել է, որ անձամբ է հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

«Ես ևս մեկ անգամ հավաստիացրի նրան Նիդեռլանդների կողմից Ուկրաինային շարունակվող աջակցության մեջ այն ամենում, ինչ անհրաժեշտ է։ Օրինակ՝ Նիդեռլանդները աշխատում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի հետ՝ ուժեղացնելու Ուկրաինայի օդային պաշտպանությունը»,- ասել է Նիդեռլանդների կառավարության ղեկավարը:

Պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսն ավելի վաղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր, որ իր երկիրը լրացուցիչ 300 մլն եվրո կհատկացնի F-16 կործանիչների համար զինամթերք գնելու նպատակով, որոնք կուղարկվեն Ուկրաինա։

Նմանատիպ նյութեր