994 դիտում
10:11 11-07-2024
Քաղաքաշինության կոմիտեն իրանական ընկերության հետ քննարկում է նոր տեխնոլոգիայով դպրոցի կամ մանկապարտեզի կառուցման ծրագիր իրականացնելու հնարավորությունը
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «Հուշմանդ Սազե» շինարարական ընկերության
ներկայացուցիչներին։ Քննարկվել են պողպատե բարակապատ տրամատների կիրառմամբ պիլոտային ծրագրով մեկ
դպրոց կամ մանկապարտեզ, ինչպես նաև անհատական բնակելի տներ կառուցելու հեռանկարները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը նշել է, որ իրանական
ընկերության պատվիրակության հետ նախորդ հանդիպումից հետո կոմիտեն ուսումնասիրել է ներկայացված
առաջարկներն ու դիտարկում է համատեղ պիլոտային ծրագիր իրականացնելու հնարավորությունը։ Այդ նպատակով
կոմիտեի և «Հուշմանդ Սազե»-ի մասնագետները համատեղ կաշխատեն նախագծային պահանջների, Հայաստանում
գործող քաղաքաշինական նորմերի վերաբերյալ մանրամասները հստակեցնելու ուղղությամբ։ Սեղմ ժամկետում
ընկերությունը կներկայացնի գնառաջարկ և ժամանակացույց։
Բացի այդ, իրանական ընկերության առաջարկած տեխնոլոգիայով արագ կառուցվող անհատական բնակելի
տների նախագծերը կհրապարակվեն Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շահառուներին հնարավորություն ընձեռելով ընտրություն կատարելու ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող տների նախագծերի միջև։
ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Նմանատիպ նյութեր
1096 դիտում
18:53 08-09-2023
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են իրանական խոշոր շինարարական ընկերության հետ համագործակցության հարցեր
Այս բաժնից
796 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
634 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
748 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված