211652_close_icon
views-count1045 դիտում article-date 19:04 11-07-2024

Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 4-10-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 7-10-ը, Շենգավիթում և Նոր Նորքում՝ հուլիսի 4-ին, Արաբկիրում՝ հուլիսի 4-ին և 8-ին։

Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Նմանատիպ նյութեր