211652_close_icon
views-count49742 դիտում article-date 19:38 11-07-2024

Արտшկшրգ դեպք՝ Կոտայքի մարզում. Բագրևանդ թաղամասում հայտնաբերվել է հակատшնկային արկ. փրկարար ծառայության սակրավորները վնասազերծել են այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ քաղաքացին հողային աշխատանքներ կատարելիս Բագրևանդ թաղամասի փողոցներից մեկում կասկածելի զինամթերք է հայտնաբերել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ սակրավորական ջոկատի սակրավորները:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու, նույն գումարտակի 1–ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:  

Սակրավորները վնասազերծել են Բագրևանդի 51 հասցեում հողային աշխատանքներ կատարելու ժամանակ քաղաքացու կողմից հայտնաբերված հակատանկային արկը և այն ոչնչացնելու համար տեղափոխել են անվտանգ վայր:

Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր