211652_close_icon
views-count65943 դիտում article-date 19:59 11-07-2024

Ողբերգшկան դեպք՝ Շիրակի մարզում. որպես անհայտ որոնվող 18-ամյա աղջկա մшրմինը հայտնաբերվել է գյուղի ոռոգման համար նախատեսված ջրատարի բետոնե ավազանում. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Վաղ առավոտից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Բդոյանի), ոստիկանության Ամասիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները (ոստիկանության Ամասիայի բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ), համագործակցելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության և Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորութամբ Ամասիայի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակչության մեծ մասի հետ որոնողական աշպատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն որոնվող, Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Գրետա Զ.-ին:

Որոնողական աշխատանքները մի քանի ժամ կատարելուց հետո նրա մարմինը հայտնաբերվել է նշված գյուղի ոռոգման ջրատարի համար նախատեսված բետոնե ավազանում:

Փրկարարներն ու քաղաքացիները մարմինը դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին:

Դեպքի մասին ոստիկանության Ամասիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ամասիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, Ամասիայի քննչական բաժնի պետի և օրվա պաստախանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով Ամասիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր