211652_close_icon
views-count1441 դիտում article-date 23:38 11-07-2024

Վաշինգտոնում տեղի է ունեցել Մակրոնի և Էրդողանի հանդիպումը

Վաշինգտոնում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Այս մասին գրում է Տասս-ը հղում անելով Թուրքիայի նախագահ գրասենյակի տարածած հաղորդագրությանը: Փոխանցում է Tert.am-ը։

Կողմերը քննարկել են երկրների հարաբերությունները, ռուս-ուկրաինայան պատերազմը, Իսրայելի հարձակումները Պաղեստինի վրա, նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Էրդողանն ընդգծել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությունը բոլոր ոլորտներում։ 

Ընդգծելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան աջակցություն է ակնկալում այդ հարցում։

Նմանատիպ նյութեր