211652_close_icon
views-count884 դիտում article-date 16:01 29-06-2022

Մադրիդում տեղի է ունեցել Էրդողանի և Մակրոնի փակ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 29-ին Մադրիդում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ հանդիպումը կայացել է մամուլի համար փակ դռների հետևում։

Իսպանիայի մայրաքաղաքում բանակցությունները կազմակերպվել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։

Հունիսի 29-ի երեկոյան նախատեսվում է նաև Թուրքիայի ղեկավարի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Նմանատիպ նյութեր