211652_close_icon
views-count1096 դիտում article-date 12:06 12-07-2024

Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան 1-ին նրբանցքի, Ներսիսյան փողոցի թիվ 1, 3, 5, 7 բազմաբնակարան շենքերի, Իսահակյան փողոցի 2-րդ փակուղու գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր