1114 դիտում
12:01 14-07-2024
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին։
«Թրամփի դեմ մահափորձ է կատարվել.
Ուղիղ 2 ամիս առաջ ես ուշադրություն հրավիրեցի այն փաստի վրա, որ ԱՄՆ-ում բառացիորեն խթանում են ատելության սերմանումը քաղաքական հակառակորդների նկատմամբ, ինչպես նաև օրինակներ բերեցի նախագահների և նախագահի թեկնածուների սպանությունների ամերիկյան ավանդույթից»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Այս կապակցությամբ Զախարովան հրապարակել է իր գրառումը, որում, Ռուսաստանում ընտրությունների, երդմնակալության, կառավարության նշանակման և սահմանադրական այլ ընթացակարգերի օրինականության մասին «խեղկատակային քննարկումներին» ի պատասխան, հարց է տալիս, թե ինչու արևմտականներից որևէ մեկը, որը պաշտպանում է ժողովրդավարությունը, օրինականությունը և մարդու իրավունքները, ուշադրություն չի դարձնում այն փաստին, որ ԱՄՆ-ում բացահայտ հայտարարում են «նախագահի թեկնածու, երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու անհրաժեշտության մասին»։
Միևնույն ժամանակ Զախարովան հրապարակել է նաև երկրի պատմության տարբեր ժամանակաշրջաններում ԱՄՆ նախագահների սպանությունների և մահափորձերի ցանկը։

Նմանատիպ նյութեր
1790 դիտում
09:23 21-03-2016
ԱՄՆ-ում մի շարք հանրապետականներ մտադիր են դուրս գալ Դոնալդ Թրամփի դեմ
1685 դիտում
12:16 21-07-2016
Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել. կան ձերբակալվածներ
Այս բաժնից
382 դիտում
12:03 26-10-2024
Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների մասին. երեկոյան մենք հաղթող կլինենք
388 դիտում
11:35 26-10-2024
Շառլ Միշելը բացատրել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին արևմտյան գործընկերների մասնակցությունը
664 դիտում
11:08 26-10-2024
Հայտնի է դարձել BRICS-ի հաջորդ գագաթնաժողովի համար նախատեսված թղթադրամի դիզայնը