211652_close_icon
views-count1228 դիտում article-date 13:48 14-07-2024

ԱՄՆ կոնգրեսը լսումներ է նշանակել Թրամփի դեմ մահափորձի վերաբերյալ

 Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական ​​Մայք Ջոնսոնը կիրակի օրը՝ հուլիսի 14-ին, ասել է, որ իր պալատը լիարժեք հետաքննություն կանցկացնի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի հանգամանքների վերաբերյալ։

«Ներկայացուցիչների պալատը լիարժեք հետաքննություն կանցկացնի այսօրվա ողբերգական իրադարձությունների վերաբերյալ: Ամերիկայի ժողովուրդն արժանի է իմանալու ճշմարտությունը: Մենք կհրավիրենք Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլին և ներքին անվտանգության նախարարության և ՀԴԲ-ի համապատասխան պաշտոնյաների՝ ներկա գտնվելու լսումներին»,- գրել է Կոնգրեսի խոսնակը։

Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովը հուլիսի 22-ին լսումներ կանցկացնի մահափորձի հետաքննության վերաբերյալ, X սոցիալական ցանցում հայտնել է հանձնաժողովի ղեկավար, հանրապետական ​​Ջեյմս Քոմերը: ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլը հրավիրված է: Ինչպես նշում է Reuters-ը, հետաքննության առանցքում այն ​​է, թե ինչպես է կրակողը կարողացել աննկատ բարձրանալ շենքի տանիք, որտեղից կրակել է։

Նմանատիպ նյութեր