211652_close_icon
views-count2610 դիտում article-date 10:29 07-01-2021

Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիում, կա մեկ զոհ. Կոնգրեսը վերականգնել է աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

ԱՄՆ Սենատը 93 դեմ և 6 կողմ ձայների համամասնությամբ դեմ է քվեարկել Արիզոնայում նախագահական ընտրությունների արդյունքները մերժելու առաջարկին: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/07/congress/3489362?fbclid=IwAR0jSEy30hp7aK6mlsy1RDGNxT2oNBWe2lh0OC4_ZgjYs65ZpB7n15vQ1Is]Tert.am[/url]-ը։ 07:02 ԱՄՆ կառավարության մի շարք անդամներ նախնական քննարկումներ են անցկացնում՝ դիտարկելու Սահմանադրության 25-րդ փոփոխության հնարավորությունից օգտվելու հարց դիտարկելու և գործող նախագահ Դոնալդ Թրամփին ժամանակից շուտ պաշտոնից հեռացնելու համար, տեղեկացնում են CNN-ը և BBC-ին: Սահմանադրության 25-րդ փոփոխությունը սահմանում է, որ եթե երկրի նախագահն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, ապա նրա պատասխանատվությունը կարող է պատվիրակվել փոխնախագահին: Սահմանադրության 25-րդ փոփոխությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ կառավարության մեծամասնությունը, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահը գրավոր կարգով դիմեն Կոնգրեսի ղեկավարությանը: 06:31 Սպիտակ տան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ պատրաստվում են հրաժարական տալ, տեղեկացնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրը: Նրանց մեջ է ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Ռոբերտ Օ՝Բրայենը, ինչպես նաև նրա տեղակալ Մեթ Փոթինգերը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Քրիս Լիդդլը: 06:23 Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից: «Ինձ համար պատիվ էր աշխատել Թրամփի վարչախմբում և հպարտ եմ այն քաղաքականությամբ, որ մենք իրագործել ենք: Որպես մարդ, ով աշխատել է Կոնգրեսում՝ ես խորապես հուզված եմ այն ամենով, ինչ այսօր տեսա»,- ասել է նա: Կոնգրեսի իրադարձությունների ֆոնին աշխատանքից ազատվել է նաև Սպիտակ տան սոցիալական հարցերով քարտուղար Աննա Քրիստինա Նիսետան: 06:06 CNN-ը տեղեկացնում է, որ 1812 թ. պատերազմից ի վեր ԱՄՆ Կապիտոլիումի վրա այսօրվա հարձակումն առաջինն էր: 05:36 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Կոնգրեսի իրադարձություններին, ասել է, որ պատմությունը կհիշի այսօրվա հարձակումը, որը հրահրվել է նախագահի կողմից, որը շարունակաբար անհիմն կերպով ստել նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների մասին: Նա նաև նշել է, որ սա «մեծ ամոթի» պահ է երկրի համար: «Բայց մենք ինքներս մեզ ծաղրած կլինենք, եթե այս ամենին վերաբերվենք որպես կատարյալ անակնկալ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հանրապետականների և նրանց ուղեկցող լրատվական էկոհամակարգի «երևակայական նարատիվը» քվեարկության վերաբերյալ ճշմարտության հարցում ապակողմնորոշել են իրենց հետևորդներին: «Եվ մենք ահիմա տեսնում ենք դրա հետևանքները»,- ասել է նա: 05:24 ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ այսօր Կոնգրեսի շենքում բռնություն գործադրած անձինք չեն հաղթել և երբեք չեն հաղթի: «Նրանք, ովքեր այսօր Կապիտոլիումում ավերածություններ էին գործում, դուք չեք հաղթել, բռնությունը երբեք չի հաղթում, հաղթում է ազատությունը»,- ասել է նա: 05:19 Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱՄՆ Կոնգրեսը վերականգնել է աշխատանքը: Հիշեցնենք, որ Կոնգրեսը պետք է վավերացնի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը: Կոնգրեսի աշխատանքներին կարող եք հետևել ստորև՝ ուղիղ հեռարձակմամբ: 04:54 ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը դատապարտել է բռնությունն ԱՄՆ Կապիտոլիումի տարածքում՝ հայտարարելով. «Այսօր մենք բախվեցինք աննախադեպ հարձակման մեր Կապիտոլիումի, մեր Սահմանադրության և երկրի դեմ: Հարձակմանը նպաստել է կանխամտածված ապատեղեկատվություն տարածելու, մեր համակարգի նկատմամբ անվստահություն սերմանելու և ամերիկացիները միմյանց դեմ կանգնեցնելու ավելի քան չորս տարվա թունավոր քաղաքականությունը: Լուցկին վառել են Դոնալդ Թրամփը և նրա ամենաթեժ աջակիցները, այդ թվում ՝ շատերը Կոնգրեսում՝ իր կողմից պարտված ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար: Ընտրություններն ազատ էին, հաշվարկն արդար էր, արդյունքը վերջնական է: Մենք պետք է ավարտենք մեր Սահմանադրության մանդատների իշխանության խաղաղ փոխանցումը», - ասել է Քլինթոնը: 04:49 Դեմոկրատ կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսը կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսել: Ինչպես նշում է The Guardian-ը, կոնգրեսականը Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհից հետո իր թվիթերյան էջում գրել է.«Իմպիչմենտ»: 04:40 ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի աշխատակազմի ղեկավար Ստեֆանի Գրիշեմը հրաժարական է տվել նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհի ֆոնին, հայտնում է The Guardian-ը: 04:28 ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների գրոհի հետևանքով անվտանգության նկատառումներով տարհանվել էր Կապտոլիումի շենքից, վերադարձել է Սենատի դահլիճ, որտեղ պետք է տեղի ունենա նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի վավերացման քվեարկությունը: Ինչպես հայտնում է The Guardian-ը, բացի այդ, Սենատ են վերադարձվում ընտրիչների կոլեգիայի անդամների քվեաթերթիկները, որոնք հաստատում են ընտրություններում Բայդենի հաղթանակը: 04:19 Twitter սոցկայքը հայտարարել է, որ առնվազն տասներկու ժամով արգելափակում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի էջը: Այս որոշմանը նախորդել էր Թրամփի գրառումներց երեքի արգելափակումը: Ինչպես նշում է The Guardian-ը, ընկերության պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ այս ամենն արվում է Վաշինգտոնում ստեղծված աննախադեպ իրավիճակը կարգավորելու նպատակով: Ավելի վաղ Թրամփը միկրոբլոգի միջոցով դիմել էր Կապիտոլիումի շենքը գրոհած հազարավոր աջակիցներին՝ հայտարարելով, որ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված են: 03:57 ԱՄՆ պետքարտուղարությունն արտերկրում գտնվող դիվանագետներին արգելել է սոցկայքերում հրապարակումներ անել նախագահ Դոնալդ Թրամփի աջակցների կողմից Կապիտոլիումի շենքի վրա հարձակման վերաբերյալ: Այս մասին CNN-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրը: 03:48 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին գործընկերներին ուղղված նամակում հայտարարել է, որ Կոնգրեսի ղեկավարները որոշել են վերսկսել համատեղ նիստն այսօր երեկոյան՝ վավերացնելու նորընտիր նախագահ Ջո Բայդենի հաղթանակը, գրում է CNN-ը: «Խորհրդակցելով առաջնորդ Հոյերի և Ուփ Քլայբորնի հետ, ինչպես նաև կապ հաստատելով Պենտագոնի, Արդարադատության նախարարության և փոխնախագահի հետ, մենք որոշեցինք, որ պետք է այս գիշեր շարունակենք նիստը Կապիտոլիումում, երբ այն հասանելի դառնա օգտագործման համար», - նշել է Փելոսին: 03:43 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ պաշտպանում է իր կողմնակիցների գործողությունները, որոնք ներխուժել են Կապիտոլիումի տարածք: «Սրանք այն դեպքերն ու իրադարձություններն են, որոնք տեղի են ունենում, երբ սրբազան ընտրություններում ջախջախիչ հաղթանակն այդպես գողացվում է», - գրել է նա թվիթերյան միկրոբլոգում: Թրամփը «թվիթը» եզրափակել է «Հիշեք այս օրը հավիտյան» գրությամբ: 03:29 ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը դատապարտել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհը՝ կատարվածը «զզվելի և միևնույն ժամանակ սիրտը կոտրող» որակելով: Նա ընդգծել է, որ «այսպես են վիճարկվում ընտրությունների արդյունքները բանանային հանրապետությունում», գրում է CNN-ը: Չնայած Բուշը անունով չի նշում նախագահ Թրամփին, սակայն նրա հայտարարության մեջ հստակ հղում կա ինչպես Թրամփին, այնպես էլ հանրապետական մյուս պաշտոնյաներին.«Ես սարսափում եմ ընտրություններից ի վեր որոշ քաղաքական առաջնորդների անխոհեմ պահվածքից և այսօր մեր ինստիտուտների, մեր ավանդույթների և իրավապահ մարմինների նկատմամբ հարգանքի պակասից»: 03:18 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհի ժամանակ հրազենային վնասվածք ստացած կինը մահացել է, ինչի մասին հայտնում է CNN-ը՝ ոստիկանությանը հղումով: Հայտնի է, որ կնոջը կրակել են Կապիտոլիումի շենքում. նա մահացել է հիվանդանոցում: 03:13 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները շարունակում են մնալ Կապիտոլիումի շենքի առջև: Հայտնի է, որ ժամեր առաջ նրանք գրոհել էին շենքը, որտեղ Կոնգրեսի անդամները պատրաստվում էին վավերացնել Ջո Բայդենի հաղթանակը նախագահալան ընտրություններում: Նշվում է, որ այս դեպքերի ֆոնին Վաշինգտոնում պարետային ժամ է հայտարարվել: 03:04 Facebook-ը հեռացրել է Թրամփի՝ աջակիցներին ուղղված տեսաուղերձը, ինչի մասին հայտնում է CNN-ը: Խոսքը մոտ մեկ ժամ առաջ հրապարակված ուղերձի մասին է, որում նախագահը դիմում է աջակիցներին և կոչ անում տուն գնալ, բայց միևնույն ժամանակ ևս մեկ անգամ կրկնում է, որ նախագահական ընտրությունները «գողացված» են և որ տեղի են ունեցել կեղծիքներ: Այս մասին հայտնել է Facebook-ի մամուլի խոսնակ Էնդի Սթոունը: 02:55 Սենատի դահլիճը մաքրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցներից: Ցուցարարներին դուրս են բերում Կոնգրեսի շենքից, հայտնում է CNN-ը: Հաղորդվում է նաև ձերբակալվածների մասին, սակայն ստույգ թիվ չի հրապարակվել: 02:50 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Զախարովան իր ֆեյսբուքյան էջում կիսվել է CNN-ի մոսկովյան ծառայության նախկին ղեկավար Ջիլ Դոգերտի գրառմամբ առ այն, որ հիմա ԱՄՆ-ն չի կարող աշխարհին ասել, որ ժողովրդավարության օրինակ է: «Միացյալ Նահանգներն այլևս երբեք չի կարող աշխարհին ասել, որ մենք ժողովրդավարության օրինակ ենք»,-գրել է Դոգերտին: 02:37 Համաշխարհային առաջնորդներն ու ղեկավարներն արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհին՝ խստագույնս դատապարտելով կատարվածը: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2021/01/07/congress/3489362?fbclid=IwAR0jSEy30hp7aK6mlsy1RDGNxT2oNBWe2lh0OC4_ZgjYs65ZpB7n15vQ1Is]սկզբնաղբյուր[/url] կայքում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր