211652_close_icon
views-count808 դիտում article-date 09:59 15-07-2024

Քաղաքականությունը չպետք է դառնա մարտադաշտ. Բայդեն

Քաղաքականությունը չպետք է լինի պատերազմի դաշտ, հայտարարել է ԱՄՆ նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը։ Նա համապատասխան հայտարարություն է արել կիրակի երեկոյան Սպիտակ տանը համաքաղաքացիներին հեռուստատեսային ուղերձով հանդես գալով՝ կապված նոյեմբերի առաջիկա ընտրություններում իր մրցակցի՝ հանրապետական ​​Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի հետ։

Ամերիկացի առաջնորդն ասել է, որ ԱՄՆ-ի «քաղաքականության մեջ անհրաժեշտ է ջերմաստիճանի իջեցում»։ «Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում դրա համար»,- ընդգծել է նա։ «Տարաձայնությունն անխուսափելի է, այն մարդկային էության մի մասն է: Բայց քաղաքականությունը չպետք է դառնա մարտադաշտ, առավել եւս սպանդանոց», - ասել է Բայդենը:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ նման բռնությունը դառնա նորմ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ քաղաքականությունը պետք է լինի «խաղաղ բանավեճի ասպարեզ՝ պաշտպանելով արդարությունը և որոշումներ կայացնել հանուն ժողովրդավարության և անկախության»։ Բայդենը նշել է, որ «քաղաքական հռետորաբանությունը երկրում թեժացել է»։ «Այն պետք է սառեցնել»,- ընդգծել է նա։

Բայդենը դատապարտել է իր քաղաքական հակառակորդի դեմ մահափորձը և անընդունելի անվանել նման բռնությունները՝ միաժամանակ հիշատակելով 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհը, որն իրականացվել է Թրամփի կողմնակիցների կողմից, որոնք այն ժամանակ զբաղեցնում էին ամենաբարձր պետական ​​պաշտոնը։

Բացի այդ, նա թվարկել է ամերիկացի օրենսդիրների վրա հարձակումների դեպքերը, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու դեմ մահափորձը, ընտրական պաշտոնյաներին ուղղված սպառնալիքները և Միչիգանի նահանգապետ Գրետչեն Ուիթմերի առևանգման դավադրությունը: Դեմոկրատները հաճախ այդ բոլոր դրվագները դիտարկում են ԱՄՆ-ում քաղաքական պայքարի համատեքստում՝ դրանց պատասխանատվությունը դնելով հանրապետականների վրա։

Նմանատիպ նյութեր