211652_close_icon

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակության համար մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

views-count1600 դիտում article-date 10:16 15-07-2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունն ու մեղադրյալին հանձնել ԳԴՀ իրավասու մարմիններին։
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հաղորդվում է, որ Գերմանիայի իրավասու մարմիններին հանձնված Ա․Մ․-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակություն կատարելու համար։

Նմանատիպ նյութեր