27024 դիտում
21:08 15-07-2024
Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ պարեկները «Mitsubishi»-ում նկատել են կասկածելի պլաստմասե տուփ՝ ձերբակալվածների մեջ են կահույքի սրահի պատասխանատու և խանութի տնօրեն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում, ստուգման նպատակով կանգնեցրել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ, Երևանի բնակիչ 52-ամյա Շանթ Հ․-ն ոստիկանների պահանջով ներկայացրել է ավտոմեքենայի հետևի նստատեղի վրա գտնվող կասկածելի պայուսակի պարունակությունը, որի մեջ նկատվել է պլաստմասե տուփ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով, որը վերջինս նետել է ավտոմեքենայի սրահից, ինչից հետո Շանթ Հ․-ն և ուղևոր, Երևանի բնակիչ 53-ամյա Սամվել Ղ․-ն ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Շանթ Հ․-ն աշխատում է անհատ ձեռներեց կահույքի սրահում, որպես պատասխանատու, Սամվել Ղ․-ն նույնպես անհատ ձեռներեց է խանութի տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2161 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)