211652_close_icon
views-count1255 դիտում article-date 20:39 16-07-2024

Սիյարտոն ակնկալում է հանդիպել Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ ակնկալում է հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շրջանակում, իսկ առավոտյան հեռախոսով զրուցել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Այսօր առավոտյան ես հեռախոսով խոսեցի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ, կհանդիպեմ նաև Սերգեյ Լավրովի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղության հաստատման համար պատասխանատու տեղակալի և Միջազգային Կարմիր Խաչի նախագահի հետ»,- հայտնել է Սիյարտոն։

Նմանատիպ նյութեր