16604 դիտում
00:09 17-07-2024
Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Արտաշատում հրդեհ է բռնկվել «Toyota corolla»-ում. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Toyota corolla» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Կառկոս Հ-ն և քաղաքացիները ։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Պողոսյանն ու Սուսաննա Մեջլումյանը։
Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ այրվել է «Toyota corolla» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
Հրդեհը մարվել է ժամը 23։30-ին։
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզելու են՝ ինչ հանգամանքներում է ավտոմեքենան բռնկվել։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+