211652_close_icon
views-count883 դիտում article-date 17:35 17-07-2024

Թրամփի օրոք ՌԴ-ի համար ոչ մի լավ բան չի արվել, բայց երկրների միջև երկխոսություն կար. Կրեմլ

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Ռուսաստանի համար ոչ մի լավ բան չի արվել, նոր սահմանափակումներ են մտցվել, բայց երկրների միջև եղել է երկխոսություն։

Այս մասին գրում է kommersant.ru-ն, մանրամասնելով, որ Թրամփը հարցազրույցում ասել է, որ լավ հարաբերություններ ուներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ուստի Ուկրաինային «պատերազմ չէր սպառնում»։

Լրագրողները Դմիտրի Պեսկովին հարցրել են՝ արդյոք նա ծանո՞թ է Թրամփի դիրքորոշմանը հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ։ ԱՄՆ նախկին նախագահը Bloomberg-ին տված հարցազրույցում ասել էր, որ դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման հնարավորությունը՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար: Թրամփը նշել էր, որ իրեն դուր չեն գալիս պատժամիջոցները՝ որպես երրորդ երկրների վրա ազդեցության միջոց։

Պեսկովը լրագրողներին ասել է, որ ծանոթ չէ նախկին նախագահի հայտարարություններին։ Կրեմլի պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը պատժամիջոցները համարում է ոչ լեգիտիմ՝ միջազգային իրավունքի տեսանկյունից։

«Պատժամիջոցները վնաս են հասցնում ոչ միայն նրանց, ում նկատմամբ կիրառվում են, այլև նրանց, ովքեր կիրառում են դրանք», - ասել է Պեսկովը։

Նմանատիպ նյութեր