211652_close_icon
views-count1102 դիտում article-date 18:17 17-07-2024

Թուրքիայում Աթաթուրքի արձանը կացնահարած անձինք կենթարկվեն մինչև 3 տարվա ազատազրկման

Թուրքիայի Կայսերի (պատմ.՝ Կեսարիա) քաղաքի Հանրապետության հրապարակում տեղադրված Աթաթուրքի արձանին կացնով 13 անգամ հարվածել և վնասել էին։ Դեպքի առնչությամբ 2 կասկածյալ  բերման էր ենթարկվել, որոնցից մեկը՝ իգական սեռի ներկայացուցիչ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Գործը քննվել է Կայսերիի գլխավոր դատախազության կողմից և կազմվել է մեղադրական եզրակացություն առ այն, որ «Աթաթուրքի հիշատակը հրապարակայնորեն վիրավորելու համար» մեղադրյալները կենթարկվեն 1-3 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է և առաջին նախագահը։ Պաշտոնավարել է 1923-1938 թվականներին։

Նմանատիպ նյութեր