211652_close_icon
views-count1294 դիտում article-date 13:22 18-07-2024

Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրությունը կբացվի սեպտեմբերի 21-ին, կառավարությունը 15 մլն 700 հազար դրամ հատկացրեց

Կառավարությունը 15 մլն 700 հազար դրամ կհատկացնի ԿԳՄՍՆ-ին՝ Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության հանրահռչակման համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ Հայաստանից տարված ցուցանմուշները մի շարք հեղինակավոր թանգարաններում մեծ հետաքրքրություն ունեն:

«Մենք դեռևս չունենք արտերկրի հեղինակավոր թանգարաններից հեղինակավոր ցուցանմուշներ հյուրընկալելու և Հայաստանում այցելուներին ներկայացնելու  փորձառություն: Նախորդ տարվանից այս ուղությամբ աշխատանքներ ենք ձեռնարկել, որի արդյունքում 2024 թվականին պայմանագիր է ստորագրվել  Բրիտանական թանգարանի հետ համատեղ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը Հայստանի պատմության թանգարանում իրականացնելու մասով:

Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող տասնյակ տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստի ցուցանմուշների հետ համադրությամբ՝ կցուցադրվեն Հայաստանում՝ Հայաստանի պատմության թանգարանում»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց, որ ցուցադրությւոնը տևելու է վեց ամիս, ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի  սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում:

«Ակնկալվում է, որ ցուցադրության վեց ամիսների ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300, 000 այցելու»,- ասաց նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ինչպես է կատարվելու արձանի տեղափոխությունը:

«Այդտեղ կան ապահովագրության,  երաշխքիների հետ կապված հարցեր, որոնք մանրամասն նկարագրված են պայմանագրում, այստեղ գնացել ենք պետություն- մասնավոր համագործակցության ճանապարհով»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նմանատիպ նյութեր