211652_close_icon
views-count856 դիտում article-date 14:48 20-07-2024

ԱՄՆ իշխանությունները դատի են տվել անչափահասներին ժամանակավոր ապաստարան տրամադրողին սեքսուալ բռնության համար

ԱՄՆ կառավարությունը հայց է ներկայացրել անչափահաս միգրանտներին ժամանակավոր ապաստարան տրամադրողին՝ նրան մեղադրելով սեքսուալ բռնության մեջ այն երեխաների հանդեպ, որոնց պաշտպանությունը վստահել են իրեն, տեղեկացրել է NBC News-ը։

Հայցը ներկայացվել է չորեքշաբթի Օսթինում (Տեխասի նահանգ), դրանում նշվում է, որ Southwest Key Programs ընկերությունը կիրառել է սեռական բռնության պրակտիկա չուղեկցվող երեխաների հանդեպ, ինչն արդար բնակության տեղի օրենքի խախտում է։

Հայցում նշվել է, որ ոչ առեւտրային կազմակերպության աշխատակիցները միգրանտ երեխաներին ենթարկել են «դաժան սեռական բռնության եւ բռնաբարությունների»։

Հայցով պահանջվում է փոխհատուցել չհաստատված վնասը ենթադրյալ բռնության եւ ոտնձգությունների զոհերին, ինչպես նաեւ վճարել քաղաքացիական տուգանքներ, «որը կարող է պահանջել արդարադատությունը»։

Երեխաները, որոնց դիմավորում են  ԱՄՆ սահմանապահ պարեկի կամ Մաքսային եւ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, փոխանցվում են ԱՄՆ ներքին գործերի նախարարության փախստականների վերաբնակեցման վարչության խնամքի ներքո, որը պայմանագրեր է կնքում այնպիսի ոչ առեւտրային կազմակերպությունների հետ, ինչպիսին է Southwest Key-ը, բնակարան հատկացնելու եւ խնամքի մասին այնքան ժամանակ, մինչեւ որ նրանք կհանձնվեն ընտանիքի անդամներին կամ խնամակալներին։ Կառավարությունը վճարել է Southwest Key-ին ավելի քան 3 մլրդ դոլար 2015-2023թթ. այդ ծառայության համար, նշված է հայցում։

Նմանատիպ նյութեր