211652_close_icon
views-count1045 դիտում article-date 19:02 21-07-2024

Ռուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։ 

«Ցանկանում եմ հաստատել, որ Ռուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությանը՝ երկրի ինքնիշխանությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ազգային անվտանգությունն ու ներքաղաքական կայունությունը պաշտպանելու նրա ձգտումը։

Մենք ելնում ենք նրանից, որ ռուս-սիրիական կապերի ողջ համալիրի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին և համահունչ է տարածաշրջանային և միջազգային մակարդակներում խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասված է Ռուսաստանի ղեկավարի ուղերձում։

Նմանատիպ նյութեր