2596 դիտում
15:28 15-06-2017
Վ. Պուտին. «Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԻՊ-ի դեմ պայքարող սուննի խմբավորումներին»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցությունցուցաբերել այն սուննի խմբովորումներին, որոնք կորոշեն միանալ «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին, հաղորդում է Ria Novosti-ն։
ՌԴ նախագահի խոսքով՝ գաղափարի հետ համաձայն են նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու սիրիական զինվորականությունը։
«Սիրիայում շատ են խմբավորումները, այդ թվում՝ սուննի, և նրանք մեզ հայտնել են, որ պատրաստ են համագործակցել մեզ հետ և պայքարել ԻՊ-ի դեմ։ Ադ մասին մենք տեղեկացրել ենք նախագահ Ասադին ու սիրիական ռազմական ղեկավարությանը»,-ասել է Պուտինը։
Նմանատիպ նյութեր
964 դիտում
19:02 21-07-2024
Ռուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը. Պուտին
Այս բաժնից
673 դիտում
22:20 23-10-2024
Իսրայելական բանակը պնդում է, որ Al Jazeera հեռուստաալիքի սպանված 6 լրագրողները ՀԱՄԱՍ-ի անդամներ են