11977 դիտում
09:17 24-07-2024
Արտառոց դեպք՝ Երևանում․ 11-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ պարզվել է, որ նա շենքի բակում ծեծի է ենթարկվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Ավան-Առինջի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով երեխային խեղդելու արդյունքում ուշագնաց լինելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության 55 խումբը «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի, ում առողջական վիճակը ծանր է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Թամրազյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ երեխան Երևանի բնակիչ 11-ամյա Դ․ Ա․-ն է։ Պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 15։00-ի սահմաններում, Ավան-Առինջի շենքերից մեկի բակում վիճաբանության ժամանակ Դ. Ա․-ին ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 13-ամյա Պ․ Մ․-ն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Պ.Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
17384 դիտում
10:45 06-06-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 8-ամյա երեխան «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց