107564 դիտում
10:44 25-07-2024
Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ «Land Rover»-ը կամրջից ընկել և գլխիվայր հայտնվել է դաշտում․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց․ վարորդը եղել է ոչ սթափ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արտաշես Ս․-ն իր վարծ «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտաշես Ս․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Թորգոմ Ղամբարյանն ու կրտսեր պարեկ Սարգիս Աբգարյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Վայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորը հայր ու որդի են և նրանք վերադառնում էին Սյունիքի մարզից, նրանց տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+