835 դիտում
13:39 26-07-2024
Հույս կա՞, որ այս տարի աշակերտները կվերադառնան. Փաշինյանն այցելել է Փարաքարի նոր կառուցվող դպրոց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտվնվող ծրագրերին: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Առաջին կանգառը Փարաքարի միջնակարգ դպրոցում էր, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 1,979 մլրդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Նոր դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,- ասված է գրառման մեջ, որին կից նա հրապարակել է այցից տեսանյութ:
Վարչապետին այցի ընթացքում ուղեկցում են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու այլ պաշտոնյաներ։
Դպրոցի կառուցման աշխատանքների մասին զեկույցի հետո Փաշինյանը հետաքրքրվեց, թե հուս կա՞, որ այս տարի շինարարական աշխատանքները կավարտվեն, ինչին ԿԳՄՍ նախարարն արձագանքեց, որ առաջին կիսամյակի վերջին կամ երկրորդ կիսամյակի սկզբին հնարավոր կլինի դպրոցը շահագործման հանձնել, քանի որ գույքն էլ է արդեն գնված։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
910 դիտում
18:02 16-08-2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Կիրանցի նոր կառուցվող դպրոց է այցելել
1303 դիտում
11:43 26-08-2024
Սեպտեմբերի 2-ին Կիրանցի աշակերտները կգնան նոր` սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ դպրոց
Այս բաժնից
391 դիտում
14:53 18-10-2024
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը
1090 դիտում
12:07 18-10-2024
Քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը