211652_close_icon
views-count1156 դիտում article-date 17:45 27-07-2024

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մասնակցել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հակամարտությունից տուժած խմբերի կարիքների քարտեզագրման և լուծման վերաբերյալ միջոցառմանը:

Այս մասին նշված է ԵՄ առաքելության x-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Առաքելության ղեկավարը մասնակցել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հակամարտությունից տուժած խմբերի կարիքների քարտեզագրման և լուծման վերաբերյալ միջոցառմանը։ Առաքելության ղեկավարը համապարփակ ակնարկ է ներկայացրել Հայաստանում մարդու անվտանգության բարձրացման գործում Եվրոպական միության առաքելության ներդրման մասին», - նշված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր