211652_close_icon
views-count1177 դիտում article-date 12:31 28-07-2024

Խամենեին պաշտոնապես հաստատել է Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում

Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին կիրակի առավոտյան պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում։ Փոխանցում է Azatutyun-ը։

Իրանցի և օտարերկրյա այլ պաշտոնյաների ներկայությամբ կայացել է նորընտիր նախագահի հաստատման արարողությունը, գրում է Mehr գործակալությունը։

Հուլիսի 30-ին խորհրդարանում տեղի կունենա Մասուդ Փեզեշքիանի երդման արարողությունը։

Նմանատիպ նյութեր