211652_close_icon
views-count931 դիտում article-date 20:33 28-07-2024

Բոլոր նշանները կան, որ «Հեզբոլլահն» է Գոլանի բարձունքների հրթիռակոծման պատասխանատուն․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը հայտարարել է, որ «բոլոր նշանները կան», որ Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումն է Իսրայելի գրաված Գոլանի բարձունքների վրա հրթիռային հարձակման պատասխանատուն, որի հետևանքով զոհվել է 12 երեխա և դեռահաս, հաղորդում է AFP-ն:

«Ամեն ինչ ցույց է տալիս, որ հրթիռն իսկապես արձակվել է «Հեզբոլլահի» կողմից:Մենք պաշտպանում ենք իր քաղաքացիներին ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու Իսրայելի իրավունքը», - Ճապոնիայում լրագրողներին ասել է Բլինքենը:

«Մենք վճռական ենք Գազայում հակամարտությունը դադարեցնելու հարցում: Այն արդեն շատ երկար է շարունակվում: Չափազանց շատ կյանքեր է խլել։ Մենք ցանկանում ենք տեսնել իսրայելցիներին, մենք ուզում ենք տեսնել պաղեստինցիներին, մենք ցանկանում ենք տեսնել լիբանանցիներին, որոնք ապրում են առանց հակամարտության և բռնության սպառնալիքի», - ասել է Բլինքենը:

Ըստ նրա, ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իսրայելի կառավարության հետ։

«Կրկին ես ընդգծում եմ իր քաղաքացիներին պաշտպանելու Իսրայելի իրավունքը և մեր վճռականությունը՝ ապահովելու, որ նրանք կարողանան դա անել: Բայց մենք նաև չենք ցանկանում, որ հակամարտությունը սրվի։

Մենք չենք ուզում, որ այն տարածվի։ Սա մեր նպատակներից մեկն է եղել առաջին իսկ օրվանից՝ հոկտեմբերի 7-ից, և մենք շարունակելու ենք դա անել: Բայց կրկին, մշտական ​​հիմունքներով դրան հասնելու լավագույն միջոցը Գազայում հրադադարի հասնելն է, ինչի համար մենք այդքան ջանասիրաբար աշխատում ենք ամեն րոպե»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նմանատիպ նյութեր