211652_close_icon
views-count744 դիտում article-date 11:29 28-04-2015

Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի սահմանին` Գոլանի բարձունքների ուղղությամբ. 4 զոհ

Իսրայելի բանակը հայտարարել է, որ իսրայելական օդուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի սահմանին` Գոլանի բարձունքների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 4 զինյալ, որոնց մոտ եղել է հզոր ֆուգաս: Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության, սպանվածներն ահաբեկիչներ էին, որոնք հարձակում էին ծրագրում իսրայելական բանակի դեմ: Առայժմ հայտնի չէ զոհվածները սիրիացիներ են եղել, թե` ոչ: Այս միջադեպից ժամեր անց ռմբակոծության են ենթարկվել նաև սիրիական բանակի և ՙՀզբալահ՚ խմբավորման հրթիռային կայանները:

Նմանատիպ նյութեր