211652_close_icon
views-count2611 դիտում article-date 20:06 24-03-2019

Թրամպը մարտի 25-ին կճանաչի Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի իշխանությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը մարտի 25-ին կստորագրի փաստաթուղթը, որով կճանաչվի Թել-Ավիվի իշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Այդ մասին հայտնել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը: «Վաղը նախագահ Թրամպը՝ Իսրայելի վարչապետ Նաթանյահույի ներկայությամբ կստորագրի Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի իշխանությունը ճանաչելու դեկրետը», ասել է Կացը Հիշեցնենք, որ այս շաբաթ ամերիկյան ղեկավար Դոնալդ Թրամպը հայտարարել էր, որ ժամանակն է, որպեսզի Վաշինգթոնը ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Այս մտադրությունը խիստ քննադատության են ենթարկել Ռուսաստանի իշխանությունները, ինչպես նաև՝ Եվրամիությունը, Սիրիան և Իրանը:

Նմանատիպ նյութեր