25941 դիտում
17:02 29-07-2024
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «Mercedes»-ի սրահում հրդեհ է բռնկվել և պայթյուն է տեղի ունեցել․ «Նոյ Դենտ»-ի բժիշկ-ստոմատոլոգը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին են զանգահարել «Սևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Սևանի ավտոճանապարհին մեքենայի այրվելու հետևանքով «Դեմքի և զույգ վերին վերջույթների այրվածքներ, առաջին աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գարիկ Պ․-ն է:
Պարզել են նաև, որ հուլիսի 21-ին՝ ժամը 19։15-ի սահմաններում, Գարիկ Պ․-ն Մարտունի քաղաք ընթանալիս հասնելով Սևան-Մարտունի-Գետափ 2 կմ հատվածում իր կողմից վարած և իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել և միաժամանակ պայթուն է տեղի ունեցել, որի հետևանքով ստացել է վերը նշված մարմնական վնասվածքը, և ըստ իրեն՝ պայթունը տեղի է ունեցել գազի արտահոսքի և հոսանքի լարերի կայծից:
Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գարիկ Պ․-ն աշխատում է Մարտունի քաղաքում գտնվող «Նոյ Դենտ»-ում՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)