Բաքուն հրավեր չի ուղարկել ԵԽԽՎ դիտորդական առաքելությանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ներառված չէ այն միջազգային կազմակերպությունների ցանկում, որոնց հրավեր է ուղարկվել սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրությունում դիտորդական առաքելություն իրականացնելու համար` հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նա մանրամասնել է, որ արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է 7 միջազգային կազմակերպությունների՝ ընտրության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ ԵԽԽՎ հրավեր չուղարկելու հիմնական պատճառն այն է, որ Եվրոպայի խորհուրդը, իբր, կանխակալ վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ:
2024 թ. սկզբին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացված քվեարկությամբ Վեհաժողովը որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Ալիևը ցրեց Միլի Մեջլիսը 2024 թվականի սեպտեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակեց։