211652_close_icon
views-count958 դիտում article-date 19:46 29-07-2024

ԱՄՆ-ն Ուկրաինային օգնության նոր փաթեթ կհատկացնի

ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացնում է օգնության նոր փաթեթ: Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Գրում են ամերիկյան լրատվամիջոցները։

«Պաշտպանության նախարարությունը հայտարարում է պաշտպանական օգնության զգալի փաթեթի մասին՝ Ուկրաինայի երկարաժամկետ պաշտպանական կարողություններին աջակցելու համար»,- ասել է Քիրբին ճեպազրույցում։

Նա ասել է, որ 200 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է անհրաժեշտ՝ Ուկրաինայի անվտանգության կարևոր կարիքները բավարարելու համար:
 

Նմանատիպ նյութեր