211652_close_icon
views-count1384 դիտում article-date 20:00 29-07-2024

Խոշոր երկաթուղային վթար Ռուսաստանում․ զոհվել է 2, վիրավորվել 140 մարդ, որից 30-ը՝ երեխա

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում Կազան-Ադլեր մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Աղետի պատճառը բախումն է «Կամազ» բեռնատարի հետ, որի վարորդը կոպտորեն խախտել է կանոնները և փորձել է երկաթգծերն անցնել կարմիր լույսի տակ: Գնացքի 6 վագոն կողաշրջվել է, ևս 3-ը՝ թեքվել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ըստ վերջին տեղեկությունների զոհվել է 2 ուղեկցորդուհի, վթարի պահին գնացքում եղել է 813 ուղևոր, մոտ 140 մարդ ստացել է քերծվածքներ և կապտուկներ, տուժածներից 30-ը երեխա են: Վոլգոգրադի մարզի վարչակազմը հայտնում է 20 քաղաքացու հոսպիտալացման մասին, այդ թվում՝ 7 երեխա, գնացքը երեխաների կենտրոնացված խմբեր է տեղափոխել Կրասնոդարի երկրամասի ճամբարներ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, չի բացառվում, որ շրջված վագոնների տակ մարդիկ լինեն:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հայտնել է, որ վարորդի համար գնացքի տեսանելիությունը մեկ կիլոմետրից ավելի է եղել։ Գնացքավարը վթարային արգելակում է կիրառել, սակայն կարճ տարածության պատճառով չի հաջողվել խուսափել բախումից։ Գնացքի արագությունը կազմել է 65 կմ/ժ։

Նմանատիպ նյութեր