2014 դիտում
11:29 30-07-2024
Զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել
Պարզվել են 2024 թ․ հունվարի 9-ին կատարված զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զինծառայողի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը:
Մասնավորապես, պարզվել է, որ դեպքի օրը՝ 2024 թվականի հունվարի 9-ին ժամը 04:30- 05:00-ի սահմաններում, կոչումով լեյտենանտ Կ.Կարապետյանը ծառայողական հարցերի շուրջ, այն է՝ դիրքում քնելու կապակցությամբ առաջացած խոսակցության ժամանակ, վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծառայակցի՝ Ն. Խ.-ի հասցեին:
Վերջինս, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, վրեժխնդրության շարժառիթով, 2024 թվականի հունվարի 9-ին ժամը 06:00-ի սահմաններում, հանձնելով մարտական հերթափոխը, մտել է մարտական դիրքի գետնատնակ և լիցքավորելով իրեն ամրակցված ԱԿ-103 տեսակի ինքնաձիգը՝ մոտեցել է պառկած վիճակում գտնվող Կարեն Կարապետյանին, որից հետո նախ՝ մենահատ, ապա կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ն. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Նմանատիպ նյութեր
2383 դիտում
23:24 16-11-2018
Եվրոպական դատարանը քաղաքական շարժառիթ է տեսել ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնու կալանքների և ձերբակալությունների մեջ
5428 դիտում
15:53 13-01-2020
Իրանը չի ավարտել ԱՄՆ-ից վրեժխնդրությունը Սոլեյմանիի սպանության համար. Խամենեիի ներկայացուցիչ
Այս բաժնից
559 դիտում
19:47 20-01-2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալի հետ
595 դիտում
19:34 20-01-2025
Հունաստանում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը
925 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին