1930 դիտում
16:44 30-07-2024
Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել Հանրապետական շտապօգնության ծառայության պետին. Tert.am
Tert.am-ին հայտնի է դարձել, որ «Հանրապետական շտապօգնության ծառայություն» ՓԲԸ տնօրեն Սահակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել կոմիտեում քննվող վարույթի շրջանակում:
«ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար»,-հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Բացի տնօրենից՝ նույն վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Նշենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, Հակոբյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հովանավորյալներից է:

Նմանատիպ նյութեր
3312 դիտում
14:14 17-07-2017
ՔԿ. մեղադրանք է առաջադրվել դիվիզիոնի շտաբի պետին՝ կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու համար
3044 դիտում
14:55 11-07-2019
Աշխատանքի ընդունելու համար կաշառք ստանալու, կաշառք տալու գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի
Այս բաժնից
559 դիտում
19:47 20-01-2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալի հետ
598 դիտում
19:34 20-01-2025
Հունաստանում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը
928 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին