211652_close_icon
views-count1486 դիտում article-date 22:05 30-07-2024

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» հաղթեց «Ստրուգային» 3:1 հաշվով

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգային» և առավելության հասավ 3:1 հաշվով՝ դուրս գալով հաջորդ փուլ։

16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն (տեսանյութ)։ 45-րդ րոպեին «Փյունիկի» առավելությունը կրկնապատկեց ռուսաստանցի պաշտպան Միխայիլ Կովալենկոն։ 

Ավելացված չորրորդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց հյուրերի հյուսիսմակեդոնացի հարձակվող Բեսրատ Իբրաիմին։

Երևանյան թիմի երրորդ գոլն ավելացված 6-րդ րոպեին խփեց Կովալենկոն՝ ձեւակերպելով դուբլ։

Հյուսիսային Մակեդոնիայում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:2 հաշվով։
 

Նմանատիպ նյութեր